Արմեն Սարգսյանը սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու պարգևատրել է մեդալով
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Տավուշում զոհված սերժանտ Մուշեղ Աբովյանին հետմահու պարգեւատրել է մեդալով:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում.
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգեւատրել Մարտական ծառայության մեդալով»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։