Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.
«Հարգելի Էմոմալի Ռահմոն,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ:
Վստահ եմ, որ պետական գործունեության Ձեր նշանակալի փորձը այսուհետ եւս կծառայի բարեկամ Տաջիկստանի բարգավաճմանը:
Համոզված եմ նաեւ, որ փոխադարձ աջակցության եւ վստահության բարի ավանդույթները կշարունակեն նպաստել ներուժի բացահայտմանը եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Հարգելի Էմոմալի Ռահմոն,
մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»: