Կոթիում վիրավորված պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում
Տավուշի մարզի Կոթի գյուղում երեկ վիրավորում ստացած 28-ամյա պայմանագրային զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, պայմանագրային զինծառայողը ամուսնացած չէ:
Նա այս պահին կենտրոնական կլինիկայում բուժում է ստանում, որից հետո կշարունակի ծառայությունը:
Ավելի վաղ Operativ լրատվականը, հղում կատարելով Hetq.am լրատվականին, հաղորդել էր, որ երեկ Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սահմանագոտում վիրավորվել է պայմանագրային զինծառայող Եղիշե Չախմախչյանը:
Պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել ուսագոտու շրջանում, նրան տեղափոխել են «Նոյեմբերյանի» բժշկական կենտրոն, այնուհետև Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալ։