Կինը վիճակախաղերի տոմսերում գրելով նույն թիվը հարստացել է
Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակչուհին նույն թիվն էր գրում վիճակախաղի տոմսերում և շահել է, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով UPI-ին։
63-ամյա Փամելա Վենդլանդը դստեր հետ մտել է The Jetty ռեստորան և ավտոմատից գնել Keno վիճակախաղի մի քանի տոմս։ Փամելան խոստովանել է, որ շաբաթը մի քանի անգամ վիճակախաղի է մասնակցում, և գրել է միևնույն՝ ինը թիվը։
Արդյունքում՝ ձեռք բերած տոմսը՝ թվերի 9-19-29-39-49-59-69-79 համադրությամբ, նրան 30 հազար դոլար է բերել։ Վենդլանդը որոշել է փողի մի մասը ծախսել հարսանքի 20-ամյակը նշելու համար, իսկ մնացած մասը բաժանել ընտանիքի անդամների միջև։