Ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չե՞ն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է.
«Հայ-ռուսական հարաբերություններում հասունացած կնճիռներն ու խութերն արտահայտվում են ոչ միայն Պուտին-Փաշինյան մակարդակով, այլ վաղուց կուտակվել ու արդեն տեսանելի են դառնում նաև միջխորհրդարանական կապերի շրջանակում: Մասնավորապես, ոչ մի կերպ աշխատանքային հարաբերություններ և անձնական վստահություն չեն ստեղծվում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ ՌԴ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի միջև:
Հիշեցնենք, որ առ այսօր՝ ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից ինն ամիս անց Արարատ Միրզոյանը եւ Վոլոդինը երկկողմ ձեւաչափով երբեք չեն հանդիպել: Երբ ՀՀ ԱԺ նախագահը տարեսկզբին Դաշնային խորհրդի հրավերով՝ գտնվում էր Մոսկվայում, այդ ժամանակ եւս Վոլոդինը չհանդիպեց Միրզոյանի հետ: Հանդիպում չկայացավ նաեւ հուլիս ամսին՝ Մոսկվայում կայացած պառլամենտարիզմին նվիրված միջազգային ֆորումի ժամանակ, թեպետ հայկական կողմը հսկայական ջանքեր էր գործադրում, որ Միրզոյանը հանդիպեր Վոլոդինի հետ:
Սեպտեմբերին, երբ հայկական պատվիրակությունն Ա. Միրզոյանի գլխավորությամբ մասնակցում էր Ղազախստանի Նուրսուլթան քաղաքում տեղի ունեցած Եվրասիական երկրների խորհրդարանների ղեկավարների հավաքին, նույնպես, ի հեճուկս բոլոր ջանքերի, առանձնազրույց, երկկողմ հանդիպում Վոլոդինի հետ տեղի չունեցավ: Ըստ էության Ա. Միրզոյանն ու Վ. Վոլոդինը շփվել են մեկ անգամ. Ղրղըզստանում ԱՊՀ շրջանակներում տեղի ունեցած միջոցառման ընթացքում կարճատեւ շփում է եղել: Որեւէ երկկողմ պաշտոնական հանդիպում այդպես էլ չի հաջողվել կազմակերպել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում