Մարսելոն վնասվածք է ստացել
Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Մարսելոն ազդրի վնասվածքի պատճառով հնարավոր է՝ բաց թողնի իր թիմի առաջիկա հանդիպումները:
Արքայական ակումբի պաշտոնական կայքը Մարսելոյի ապաքինման ժամկետի մասին տեղեկություն չի հաղորդում:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղում վնասվածք էր ստացել «Ռեալի» մեկ այլ պաշտպան՝ Նաչո Ֆերնանդեսը:
«Ռեալի» հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: Լա Լիգայի 8-րդ տուրում Զինեդին Զիդանի գլխավորած թիմը Մադրիդում կընդունի «Գրանադային»: