Եվրոպայի լիգա. Գաբրիել Մարտինելին՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ
Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լոնդոնի «Արսենալի» 18-ամյա կիսապաշտպան Գաբրիել Մարտինելին, տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ստանդարդի» հետ խաղում Մարտինելին 3 րոպեում դարձել էր դուբլի հեղինակ: Ֆուտբոլիստն աչքի էր ընկել նաև գոլային փոխանցումով:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինելին մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:
Հիշեցնենք, որ «Արսենալը» հաղթեց «Ստանդարդին» 4:0 հաշվով: