Յոահիմ Լյովը որոշում է ընդունել հավաքականում հիմնական դարպասապահի վերաբերյալ
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հայտարարել է, որ մինչև Եվրոպայի առաջնության մեկնարկն ընկերական խաղերում Գերմանիայի հիմնական դարպասապահը կլինի Մարկ-Անդրե տեր Շտեգենն, իսկ ընտրական փուլի խաղերում՝ Մանուել Նոյերը:
«Ես երկար եմ մտածել այս խնդրի վերաբերյալ և որոշել եմ, որ Դորտմունդում տեղի ունենալիք Արգենտինայի հետ ընկերական խաղում հավաքականի դարպասապահը կլինի Տեր Շտեգենը, իսկ Էստոնիայի հետ խաղում՝ Նոյերը:
Բազմիցս հայտարարել եմ, որ Նոյերը մեր թիմի ավագն է և պաշտոնական հանդիպումներում նա կլինի հիմնական դարպասապահը»,- Լյովի խոսքը մեջբերում է Bild-ը:
Նշենք, որ Գերմանիայի հավաքականը Արգենտինայի հետ ընկերական հանդիպում կանցկացնի հոկտեմբերի 8-ին, իսկ ընտրական փուլի հերթական տուրում Էստոնիայի հետ կմրցի հոկտեմբերի 13-ին: