ՌԴ ԱԳՆ-ն Իրանի դեսպանին կանչել է Թեհրանում ռուս լրագրողին կալանավորելու առնչությամբ
Իրանի դեսպանին կանչել են ՌԴ ԱԳՆ ռուս լրագրող Յուլյա Յուզիկին Թեհրանում կալանավորելուց հետո, լրագրողներին ասել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա պարզաբանել է, որ դիվանագետին հրավիրել են, որպեսզի օպերատիվորեն պարզեն տեղի ունեցածի հանգամանքները եւ ապահովեն Ռուսաստանի քաղաքացուհու իրավունքները։
Ինչպես տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստի»-ին Իրանում Ռուսաստանի դեսպանության մամուլի կցորդ Անդրեյ Գանենկոն, դիվանագիտական առաքելությունը առայժմ ոչ մի պաշտոնական ծանուցում չի ստացել իրանական իշխանություններից ստեղծված իրավիճակի հետ կապված։
Դիվանագետների տեղեկություններով՝ Յուզիկը Թեհրան է թռել սեպտեմբերի 29-ին մասնավոր հրավերով։ Անհայտ պատճառով սահմանապահները օդանավակայանում վերցրել են նրա անձնագիրը։ Հոկտեմբերի 2-ին Յուզիկին ձերբակալել են հյուրանոցում։
Գանենկոն նշել է, որ լրագրողը չի տեղեկացրել ռուսական դեսպանությանը անձնագրի հետ կապված իրավիճակի մասին, «թեեւ, նրա ամուսնու եւ դստեր խոսքով, սպասում էր, որ այստեղ որոշակի խնդիրների կբախվի»։
Մամուլի կցորդը տեղեկացրել է, որ, կալանավորվածի մոր տեղեկատվությամբ՝ Յուզիկին մեղադրում են իսրայելական հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ։
Տեղեկատվությունը, թե գործով լսումները տեղի կունենան հոկտեմբերի 5-ին, առայժմ չեն ստուգվել, քանի որ Իրանում ուրբաթ հանգստյան օր է, ասել է Գանենկոն։