Շատ լավ մարդ էր, շատ լավ գեներալ. Լևոն Երանոսյանը՝ Հայկ Հարությունյանի մասին
Շատ լավ մարդ էր, շատ լավ գեներալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4–ին դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքին։
Հարցին, արդյոք հավատում է, որ Հարությունյանն ինքնասպանություն է գործել, ոստիկանության նախկին պաշտոնյան դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Բջնիում գտնվող իր առանձնատանը գտել են Հայկ Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։ Հավելենք, որ Հայկ Հարությունյանը «Մարտի մեկի» գործով առանցքային վկա էր։