Holiday Inn հյուրանոցը Կարեն Կարապետյանին չի պատկանում. գրասենյակը հերքում է
Holiday Inn հյուրանոցը չի պատկանում ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին։ Այս մասին հայտնել են Կարեն Կարապետյանի գրասենյակից։
Նշենք, ավելի վաղ Operativ լրատվականը իր Մամուլ բաժնում հաղորդել էր, թե՝ «Ժամանակ» թերթը գրում է. «Իսահակյանի անվան գրադարանի նախկին շենքում՝ Կարեն Կարապետյանի հյուրանոցն է տեղակայվել»:
Հիշեցնենք, որ Ամիրյան փողոցի սկզբնամասում, Հանրապետության հրապարակի հարևանությամբ տևական ժամանակ է՝ գնում էր շինարարություն և բոլորին հուզող հարցն էր, ինչ է լինելու նախկին գրադարանի փոխարեն: