Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 հատ տեխնիկա մեզ տան. Ցոլակյան
Ինչպես արդեն նշել էինք, այսօր լայնածավալ ասուլի էր հրավիրել ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյանը:
«Մինչև վերջերս ձեռքի պարզագույն գործքիներ չունեինք, սակայն ՀՀ կառավարության որոշմամբ գումար հատկացվեց և մենք ձեռք բերեցինք»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարարը։
«Ձեռքի գործիքները շատ կարևոր են, օրինակ անտառային հրդեհների դեպքում մեքենայով չես հանգցնի»,–նշեց նա։
ԱԻ նախարարի խոսքով՝ տեխնիկական հնարավորությունների տեսանկյունից վիճակը լավ է և բավականին մեծ են այլ երկրներից տեխնիկական ներդրումները. «Վերջինը ճապոնական ընկերությունից 18 հրշեջ մեքենա ստացանք, հիմա նոյեմբերին սպասում ենք ևս 22-ը։ Ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ունենք, պետք է 26 տեխնիկա մեզ տան»,- ասաց Ցոլակյանը: