ԱԻՆ-ում օպտիմալացում է լինելու. Ֆելիքս Ցոլակյան (Տեսանյութ)
Շատ շուտով կառուցվածքային փոփոխություններ ենք անելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
«Թերությունները լիքն են, կան։ Մեկ նախադասությամբ կասեմ՝ անջիգյար հրշեջը նորմալ հրշեջի կողքը տեղ չունի։ Շատ շուտով մենք անելու ենք կառուցվածքային փոփոխություններ։ Մենք աշխատելու ենք, որ այն մարդիկ, որոնք արատավորում, փչացնում են հրշեջ անունը, նրանցից ազատվենք»,–նշեց նա։
Նախարարի խոսքով՝ ազատվելու են կրկնվող գործառույթներից. «Մենք չենք գնալու այն ճանապարհով, որ դնենք, ջարդենք, փշրենք։ Լինելու է շատ կոնկրետ օպտիմալացում՝ կրկնվող վարչություններ, կրկնվող գործառույթներ, այս բոլորը վերանալու են, որ ավելի կոմպակտ եւ կազմակերպված լինի աշխատանքը, իսկ այն աշխատողները, որոն իրենց տեղում չեն, ազատվելու ենք նրանցից»։