Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկության արդյունքները. Որոշումն ընդունվել է (Տեսանյութ)
Հաշվիչ Հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով քվեարկության արդյունքները:
Քվերակությանը 132 պատգամավորից մասնակցել է 101 հոգի, անվավեր է ճանաչվել երկու քվեաթերթիկ:
Ձայները բաշխվել են հետևյալ կերպ:
Կողմ՝ 98 դեմ՝ 1:
Ստացվում է, որ ԱԺ-ն ընդունեց Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախաձեռնությունը, այժմ այն կուղարկվի ՍԴ:
Հիշեցնենք, որ նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդը:
Նշենք, որ նախաձեռնության հեղինակը «Իմ քայլը» խմբակցությունն է: «Լուսավոր Հայաստանը» հայտարարել է, որ կողմ է քվեարկելու նախագծին, քանի որ հարգում է «Իմ քայլի» կասկածելու իրավունքը:
ԲՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը, քանի որ իրենց կարծիքով փաստաթուղթը թերի է իրավական հիմնավորումների տեսանկյունից:
Նկատենք, որ այս քվեարկությունից հետո ԱԺ դիմումը կուղղվի Սահմանադրական դատարանին եւ ի վերջո, ՍԴ-ն է վերջնական որոշում կայացնողը:
Նախօրեին Հրայր Թովմասյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ այս նախաձեռնությունը ունի քաղաքական եւ սուբյեկտիվ նպատակաուղղվածություն: Նա հրաժարվել է մասնակցել ԱԺ-ում այդ հարցի քննարկմանը:
Տեսանյութը՝ Azatutyun