ՊՍԺ-ն տեսանյութ է պատրաստել Իբրահիմովիչի տարեդարձի կապակցությամբ (Տեսանյութ)
Լեգենդար շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հոկտեմբերի 3-ին նշեց ծննդյան 38-րդ տարեդարձը:
Իբրահիմովիչի յուրահատուկ կերպ է շնորհավորել շվեդ հարձակվողի նախկին ակումբը՝ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն: Ֆրանսիական ակումբը տեսանյութ է պատրաստել, որտեղ ներառված են ՊՍԺ-ի կազմում Իբրահիմովիչի խփած լավագույն գոլերը:
Զլատան Իբրահիմովիչը ՊՍԺ-ում հանդես է եկել 2012-2016 թվականներին: