Թրամփը Չինաստանին կոչ է արել Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն վարել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանին կոչ է արել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի նկատմամբ հետաքննություն վարել:
«Չինաստանը պետք է հետաքննություն սկսի Բայդենի նկատմամբ»,- լրագրողներին ասել է Թրամփը: Նրա խոսքով՝ ինքը Չինաստանի նախագահ Սի Ցզինփինին այդ մասին ուղիղ տեքստով չի ասել, սակայն ասել է, որ «դա հստակորեն հենց այն է, ինչի մասին իրենք կարող են մտածել»:
Թրամփն ու նրա փաստաբան Ռուդի Ջուլիանին եւս փորձել են Չինաստանում կասկածներ առաջացնել՝ կապված Բայդենի եւ նրա որդու՝ Հանթեր Բայդենի գործնական հարաբերությունների հետ: Սակայն ապացույցներ չկան, որ նախկին փոխնախագահը ֆինանսական շահ է ստացել իր որդու գործնական հարաբերություններից:
Ավելի վաղ նման խնդրանքով Թրամփը դիմել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին: Թրամփը բացահայտ խոստովանել է, որ Զելենսկիին եւ այլ պաշտոնական անձանց ուղղված նրա ուղերձը եղել է 2020-ին ընտրություններում իր մրցակցի նկատմամբ հետաքննություն վարելը:
«Նրանք պետք է հետաքննություն սկսեն Բայդենի նկատմամբ»,- ասել է Թրամփը՝ խոսելով Զելենսկիի հետ հեռախոսազրույցի մասին:
Հանթեր Բայդենը ուկրաինական գազային ընկերության տնօրենների խորհրդի անդամն էր, իսկ նրա հայրը ղեկավարում էր Կիեւի հետ Օբամայի վարչակազմի դիվանագիտական հարաբերությունները: