«Ինտերն» արժանի չէր պարտության.Կոնտե
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում կատալոնական «Բարսելոնայից» կրած պարտության մասին:
«Մեր ֆուտբոլիստներն իրենց առավելագույն ուժերով պայքարեցին հաղթանակի համար: Պետք է ուսումնասիրենք մեր խաղը և հասկանանք, թե որտեղ ենք սխալվել:
Կարծում եմ, որ «Ինտերն» արժանի չէր պարտության: 2 խաղից հետո մենք ունենք 1 միավոր, և հաջորդ հանդիպումներում պետք է աշխատենք միավորների կորուստ չունենալ»,- Կոնտեի խոսքը փոխանցում է «Ինտերի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ինտեր Միլան» հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով: