Դատավորների գույքային դրության վարույթները կքննի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, իսկ որոշում կկայացնի ԲԴԽ-ն
Դատավորների մասով ունենք նախագիծ, որը վերաբերում է գույքային դրության հիմքով դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորության ավելացմանը: Այս մասին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
«Դա վերապահված է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Նախագիծն ուղարկված է Վենետիկի հանձնաժողով, ունենք նախնական կարծիք, որը վերջնականապես կհաստատվի հոկտեմբերի 11-13-ին կայանալիք Վենետիկի նստաշրջանում:
Այո, գույքային դրության հիմքով նախաձեռնված կարգապահական վարույթները վերջնականապես քննվելու եւ լուծվելու են ԲԴԽ-ի կողմից: Այսինքն վարույթ հարուցող եւ իրականացնող մարմինը բացառապես կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն է, իսկ վերջնական որոշում կայացնող մարմինը՝ ԲԴԽ-ն»,-ընդգծեց նա: