Ես Անդրանիկ Քոչարյանի փոխարեն ներողություն եմ խնդրում. Սասուն Միքայելյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իմ ընկերն է, եթե նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ արձագանքելով արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի արտահայտությունը։
«Եթե Անդրանիկ Քոչարյանը նման բան է ասել, ես իր փոխարեն ներողություն եմ խնդրում»,–նշեց նա։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը իր հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություն էր արել Արփինե Հովհաննիսյանի հասցեին, որը բուռը քննարկման առիթ էր դարձել։
Սակայն նա չէր պատրաստվում ներողություն խնդրել: