Երևան-Իջևան ճանապարհին բախվել են ЗИЛ-ն ու Opel-ը․ կա վիրավոր
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 14։00-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 74.1 կմ հատվածում բախվել են Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա Ալիկ Կ-ի վարած ЗИЛ 44151 մակնիշի և Երևանի բնակիչ, 35-ամյա Արթուր Ղ-ի վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենաները։
Opel-ի վարորդ Արթուր Ղ-ն մարմնական վնասվածքններով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։