Պոմպեոն նախազգուշացրել է Իտալիային, որ հարկ է վախենալ Չինաստանի «գիշատչային» մոտեցումից
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել է Իտալիային, որ պետք է զգուշանալ միջազգային հարաբերություններին Չինաստանի «գիշատչային» մոտեցումից, տեղեկացնում է Reuters-ը։
«Ես կոչ արեցի իտալացի բարեկամներին ուշադրություն դարձնել, թե ինչպես է Չինաստանն օգտագործում իր տնտեսական հզորությունը, որպեսզի քաղաքական ազդեցություն գործի եւ խափանի ինքնիշխանությունը»,- ասել է Պոմպեոն լրագրողներին Իտալիայի արտգործնախարար Լուիջի դի Մայոյի հետ հանդիպումից հետո։
«Ես մտահոգություն եմ հայտնել Չինաստանի գիշատչային մոտեցման առիթով առեւտրի եւ ներդրումների ու Եվրոպայում, Աֆրիկայում եւ առհասարակ աշխարհում նրա նշանակության հարցում»,- ասել է նա։
ԱՄՆ-ը դժգոհ է Իտալիայի որոշումից՝ միանալու Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը։
Պոմպեոն նաեւ ասել է, որ խնդրել է Իտալիայի աջակցությունը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին դիմակայելու «անհրաժեշտ խնդրում»։