Հակառակորդի կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայողի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պայմանագրային զինծառայող Ս.Հովհաննիսյանի բեկորային հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են հատուկ քննչական կոմիտեի լրատվության բաժնից։
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ եւ 13-րդ կետերով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել