400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը հասել է 2,96 տրլն դոլարի. Forbes
ԱՄՆ ամենահարուստ քաղաքացիների վարկանիշի մասնակիցների կարողությունը հասել է 2,96 տրլն դոլարի, իսկ միջին կարողությունն ավելացել է 7,4 մլրդ դոլարով։ Այս մասին է վկայում Forbes ամսագրի չորեքշաբթի հրապարակած վարկանիշը։
«400 ամերիկացիների կարողությունը հասել է ռեկորդային 2,96 տրլն դոլարի, ինչը 2,2 տոկոսով ավելին է, քան 2018-ին»,- տեղեկացրել է պարբերականը։ Միեւնույն ժամանակ, վարկանիշի մասնակիցների կարողությունը միջինն ավելացել է մեկ տարում 200 մլն դոլարով՝ հասնելով 7,4 մլրդ-ի։
2019-ին վարկանիշում հայտնվելու շեմը կազմել է 2,1 մլրդ դոլար, ճշտել են ամսագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։