Արթուր Ջավադյանը ԵՏՄ կոլեգիայի անդամ Տիմուր Ժակսիլիկովի հետ քննարկել է ընդհանուր ֆինանսական շուկայի հայեցակարգը
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է ԵՏՄ կոլեգիայի անդամ (նախարար) Տիմուր Ժակսիլիկովին, ով Հայաստան է ժամանել ԵՏՄ բարձրագույն խորհրդի, ինչպես նաեւ ԵՏՄ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի նիստերին մասնակցելու նպատակով:
ԿԲ-ից հայտնում են, որ զրուցակիցները բարձր են գնահատել ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները՝ հույս հայտնելով, որ դրանք անդամ-պետությունների համար համագործակցության եւ ինտեգրման նոր հնարավորություններ կընձեռեն: Հատկապես կարեւորվել է ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի ընդունումը եւ դրանում կենտրոնական բանկերի եւ ԵՏՄ կոլեգիայի համատեղ աշխատանքը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ ֆինանսական շուկաների խորհրդատվական կոմիտեի կողմից դիտարկվելիք հարցերի շրջանակը եւ հետագա անելիքները:
Տիմուր Ժակսիլիկովը շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին՝ նիստը հյուրընկալելու կազմակերպչական հարցերում կոլեգիային օժանդակելու հարցում: