Արցախում եմ, քանի որ ուզում եմ հստակեցնել՝ Արցախը պետություն է, ժողովրդավարական ազգ. Փալոնե
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնաժողովի համանախագահ Ֆրենկ Փալոնեն Արցախ կատարած այցի ժամանակ նշել է ԱՄՆ-ի եւ Արցախի միջեւ կապերի ամրապնդման կարեւորությունը, հաղորդում է «Հայ Դատի» հանձնախումբը:
«Այստեղ եմ, քանի որ ուզում եմ հստակեցնել՝ Արցախը պետություն է, ժողովրդավարական ազգ»,- Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի եւ խորհրդարանի առաջնորդների հետ հանդիպման ժամանակ ասել է Փալոնեն:
Ավելի վաղ այս տարի «Հայ Դատի» հանձնախմբի աջակցությամբ կոնգրեսականը ներկայացրել էր Արցախի հետ կապերի և ճանապարհորդությունների մասին բանաձեւը: Բանաձեւով կոչ է արվում ամերիկացի պաշտոնյաներին թույլ տալ Արցախ այցելել եւ շփվել իրենց արցախցի գործընկերների հետ: Փաստաթուղթը նաեւ կոչ է անում թույլ տալ Արցախի Հանրապետության ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությանը լիարժեք եւ ուղիղ մասնակցություն ունենալ ԵԱՀԿ-ի եւ Արցախի ապագայի հետ կապված մյուս բոլոր բանակցություններին:
Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ Փալոնեն երկվանից Արցախում է:
Այսօր ևս շարունակվել է Ֆրենք Փալոունի աշխատանքային այցն Արցախ. Նա այցելել է «The HALO Trust»