Շարունակվել է Ֆրենք Փալոունի աշխատանքային այցն Արցախ. Նա այցելել է «The HALO Trust»
Արցախ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 2-ին ԱՄՆ կոնգրեսական Ֆրենք Փալոունը եղել է հանրապետական բժշկական կենտրոնում, որտեղ ծանոթացել է այս օրերին Adventist Health Glendele կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող աշխատանքներին:
Այնուհետև կոնգրեսականն այցելել է The HALO Trust ոչ կառավարական կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակ, տեղեկացել կազմակերպության ծրագրերին:
Կոնգրեսական Փալոունի և նրան ուղեկցող պատվիրակության՝ Արցախ այցելության ծրագիրն ավարտվել է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն կատարած շրջայցով:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն Արցախում է:
Հաղորդել էինք նաև, որ Բակո Սահակյանը և Ֆրենկ Փալոունը քննարկել են Արցախ-ԱՄՆ կապերը :