Նյու Յորքի բնակիչները կտուգանվեն՝ «ապօրինի ներգաղթյալ» կապակցության համար
Նյու Յորքի իշխանություններն արգելք են սահմանել՝ ուղղված խտրականության դեմ պայքարին։ Դրա համաձայն՝ «ապօրինի ներգաղթյալ» կապակցությունն օգտագործելը, որը վերաբերում է ԱՄՆ քաղաքացիություն չունեցող անձանց, կտուգանվեն։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Իրավախախտներին մինչև 250 հազար դոլար տուգանք է սպառնում։
Նշվում է, որ արգելքը կսահմանվի հասարակական վայրերի, գործատուների, ինչպես նաև բնակարանների վարձակալների վրա։