«Բարսելոնա» - «Ինտեր»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրում հոկտեմբերի 2-ին կհանդիպեն Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» եւ Իտալիայի ընթացիկ առաջնության առաջատար Միլանի «Ինտերը»։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում կատալոնական թիմին, որի հաղթանակի գործակիցը 1․55 է։
Իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 6․00 գործակցով, ոչ ոքին՝ 4․50։
Թիմերը նախորդ անգամ հանդիպել են Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի խմբային փուլում։ «Բարսելոնան» տանը հաղթել է 2։0 հաշվով, Միլանում գրանցվել է ոչ ոքի՝ 1։1։
Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր
F խումբ
«Սլավիա» (Չեխիա) - «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա)՝ 20։55
«Բարսելոնա» (Իսպանիա) - «Ինտեր» (Իտալիա)՝ 23։00
Մրցաշարային դրություն․ «Սլավիա»՝ 1, «Ինտեր»՝ 1, «Բարսելոնա»՝ 1, «Բորուսիա Դ․»՝ 1։