Տավուշում ապօրինի ծառահատում է կատարվել, պատճառվել է մոտ 500 հազար դրամի վնաս
Նախօրեին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցները հերթական շրջայցի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Աղջկա բերդ» տանող ճանապարհին հայտնաբերել են, անհայտ անձի կողմից, ապօրինի հատված 2 հաճարենի, 6 բոխի, 2 կաղնի տեսակների ծառերի կոճղեր։
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 496.500 ՀՀ դրամ։
Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։