Գվարդիոլայի «Բարսելոնան» ֆուտբոլի պատմության լավագույն թիմն է. Ալվես
Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսը խոսել է իսպանացի մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ աշխատանքի մասին:
«Գվարդիոլան հրաշագործ էր, որը կարողանում էր առավելագույն արդյունք ստանալ ցանկացած ֆուտբոլիստից: Գվարդիոլայի գլխավորած թիմերը կարող են շատ կամ քիչ տիտղոսներ նվաճել, սակայն ֆուտբոլիստները նրա հետ աշխատանքը երբեք չեն մոռանա:
Բախտ եմ ունեցել խաղալ ֆուտբոլի պատմության լավագույն թիմում՝ «Բարսելոնայում»: Գվարդիոլայի «Բարսելոնան» մոտ չէր կատարելության, այն իրական կատարելություն էր»,- Ալվեսի խոսքը փոխանցում է CNN-ը:
Դանի Ալվեսը Խոսեպ Գվարդիոլայի հետ «Բարսելոնայում» աշխատել է 2008-2012 թվականներին: