«Բավարիան» 7 գոլ խփեց «Տոտենհեմին», «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն խնդիրներ չունեցան. Բոլոր արդյունքները (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն մրցեց «Գալաթասարայի», Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»՝ Զագրեբի «Դինամոյի», Գերմանիայի չեմպիոն «Բավարիան»՝ «Տոտենհեմի», Իտալիայի չեմպիոն «Յուվենտուսը»՝ «Բայեր Լևերկուզենի», «Ցրվենա Զվեզդան»՝ «Օլիմպիակոսի», իսկ «Աթլետիկո Մադրիդը»՝ «Լոկոմոտիվի» հետ:
Խաղային օրվա կենտրոնական խաղում «Բավարիան» կամային հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ: Մյունխենցիների կազմից պոկերի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրին: Ռոբերտ Լևանդովսկին դարձավ դուբլի հեղինակ: Աչքի ընկավ նաև Ջոշուա Կիմիխը:
«Տոտենհեմի» կազմից գոլերի հեղինակ դարձան Հենգ-Մին Սունը և Հարի Քեյնը:
Միաժամանակ ընթացող հանդիպումներում ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Սիթին», «Աթլետիկոն», «Ցրվենա Զվեզդան» և «Յուվենտուսը» հաղթանակներ են տարել:
A խումբ
«Գալաթասարայ» (Թուրքիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 0:1 (տեսանյութ)
Մաուրո Իկարդի, 52
B խումբ
«Տոտենհեմ» (Անգլիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 2:7 (տեսանյութ)
Հենգ-Մին Սուն, 12, Հարի Քեյն, 61, 11մ. - Ջոշուա Կիմիխ, 15, Ռոբերտ Լևանդովսկի, 45, 87, Սերժ Գնաբրի, 53, 55, 83, 88
«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)՝ 3:1
Միլոս Վուլիչ, 63, Նեմանյա Միլունովիչ, 87, Ռիչմոնդ Բոակյե, 90 - Ռուբեն Սեմեդո, 37
C խումբ
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա)՝ 2:0 (տեսանյութ)
Ռահեմ Ստերլինգ, 66, Ֆիլ Ֆոդեն, 90
D խումբ
«Լոկոմոտիվ Մոսկվա» (Ռուսաստան) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 0:2
Ժոաո Ֆելիշ, 48, Թոմաս, 58
«Յուվենտուս» (Իտալիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 3:0 (տեսանյութ)
Գոնսալո Իգուաին, 17, Ֆեդերիկո Բեռնարդեսկի, 62, Կրիշտիանու Ռոնալդու, 88