Իշխող խմբակցությունից պատգամավորը Հայաստանում սեքսիզմին պատերազմ է հայտարարել. (Տեսանյութ)
Անցյալ շաբաթ սոցիալական ցանցերը պարզապես լի էին կանանց մասին վիրավորական մեկնաբանություններով։ Այս մասին հոկտեմվերի 1-ին կայացած խորհրդարանական ժամի ընթացքում ասաց «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։ Որպես օրինակ նա բերեց հայ մոդել 23-ամյա Արմինե Հարությունյանին, որը դարձել է Հայաստանում սոցցանցերի եւ ԶԼՄ-ների աստղ այն բանից հետո, երբ մասնակցել է Gucci ապրանքանիշի 2020թ․ հավաքածուի ցուցադրմանը։
Պատգամավորը նշեց, որ աղջկան հեղեղել են վիրավորական բնույթի մեկնաբանություններով, ինչը, խորհրդարանականի կարծիքով, կապված է հայկական հասարակությունում առկա նախապաշարումների հետ։ Ընդ որում, Ղազարյանը նշեց, որ Հայաստանում արմատավորված սեքսիզմը չի շրջանցել նաեւ իրեն՝ «կին քաղաքական գործչին»։ Լռությունն, ըստ նրա, միայն կնպաստի տվյալ երեւույթի տարածմանը, այդ իսկ պատճառով ինքը որոշել է ելույթ ունենալ խորհրդարանի ամբիոնից։