Բրիտանական խորհրդարանի մոտ կալանավորել են տղամարդու, որը ենթադրաբար փորձում էր ինքնասպան լինել
Իրավապահ մարմինների աշխատակիցները երեքշաբթի Լոնդոնում, խորհրդարանի շենքի առջեւ բռնել են տղամարդու, որը ենթադրաբար փորձում էր ինքնասպան լինել։ Այս մասին ասվում է մայրաքաղաքի ոստիկանության հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հրշեջները, որոնք եկել են պատահարի վայր, որպես զգուշության միջոց տղամարդու վրա փրփուր են բաց թողել, ինչից հետո նա բռնվել է եւ հանձնվել բժիշկներին։
«Տղամարդը բռնվել է հոգեկան առողջության մասին օրենքի հիման վրա»,- ավելացրել են ոստիկանության մամուլի ծառայությունում՝ նշելով, որ նա հասցվել է քաղաքային հիվանդանոց։ Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։