Մխիթարյանը խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով խաղադաշտից կբացակայի 3 շաբաթ, հայտնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը:
Մխիթարյանն աճուկի վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ խաղում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագը բաց կթողնի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Լիխտեյնշտեյնի և Ֆինլանդիայի հետ հանդիպումները: