Մասիսում 25–ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել 5-րդ դասարանի աշակերտուհուն
Արարատի մարզում, սեպտեմբերի 30-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Ռաֆիկ Ս.-ն Մասիսի քաղաքի 7-րդ փողոցի սկզբնամասում իր վարած BMW մակնիշի 35 ZZ 375 համարանիշի ավտմեքենայով վրաերթի է ենթարկել Մասիսի քաղաքի բնակիչ, 10-ամյա Ս. Ա.-ին:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք: