Երևան, 08.Մայիս.2024, 00:00 |
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի

Հիփոթեքային վարկի սպասարկման համար վերադարձված եկամտային հարկի գումարները տարեցտարի աճում են. ՊԵԿ

2019 թվականի 9 ամիսների ընթացքում վերադարձվել է շուրջ 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը գերազանցել է 65%-ով: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեն արձանագրում է հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի ավելի մեծ գումարի վերադարձ: Աճում է նաև օրենքով սահմանված հնարավորություններից օգտվող անձանց թիվը: Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց են վերադարձվում իրենց կողմից վճարված եկամտային հարկի գումարները: Գործընթացը սկսվել է 2015 թվականի հունիս ամսից՝ համաձայն ՀՀ կառավարության 205-Ն որոշմամբ սահմանված կարգի և վերաբերում է 2014 թվականի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Այսպես, 2015 թվականի ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձվել է եկամտային հարկի 274 միլիոն դրամ, 2016 թվականի ընթացքում՝ 1 միլիարդ 350 միլիոն դրամ, 2017 թվականի ընթացքում՝ 2 միլիարդ 416 միլիոն դրամ, 2018 թվականի ընթացքում՝ 4 միլիարդ 684 միլիոն դրամ գումար, իսկ 2019 թվականի հունվար-սեպտեմբերի ընթացքում՝ 5 միլիարդ 454 միլիոն դրամ: 2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացի սկզբից վարկառուներին (համավարկառուներին) պետական բյուջեից վերադարձվել է վճարված եկամտային հարկի շուրջ 14 միլիարդ դրամի չափով գումար:

Յուրաքանչյուր եռամսյակի տվյալների ամփոփումից հետո արձանագրվում է ինչպես հիփոթեքային վարկերից օգտվող անձանց, այնպես էլ վերադաձված եկամտային հարկի գումարների ակնհայտ աճ: Այսպես, 2019 թվականի 3 եռամսյակների ընթացքում վարկառուներին (համավարկառուներին) վերադարձված եկամտային հարկի գումարը կազմել է 5 միլիարդ 454 միլիոն դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը (3.291,7 մլն. դրամ) գերազանցել է 2 միլիարդ 162 միլիոն դրամով կամ 65%-ով:

2019 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ գործընթացում ներգրավված է եղել 6321 անձ (վարկառուներ և համավարկառուներ)՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի 3682-ի դիմաց: Ներգրավված անձանց թիվն աճել է 2639-ով կամ 72%-ով: 2019 թվականի ավարտին վերադարձված գումարը կլինի 7-8 միլիարդ դրամի սահմաններում:

2018 թվականի հունվարի 1-ից վճարած եկամտային հարկը վերադարձվում է նաև ՀՀ տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով:

Նշենք, որ 2018 թվականի հունվարի 1-ից գործում են Հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներ, ըստ որոնց՝ եկամտային հարկը չի կարող վերադարձվել, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 միլիոն դրամը: Վերադարձվող եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 1.5 միլիոն դրամը: Իսկ եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից 2018 թվականի հունվարի 1-ից հետո վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք կարող են օգտվել միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրի մասով:

ՀՀ կառավարության N 1321-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով վարկառուն հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 20.04.2018թ. N278-Ա հրամանով սահմանված ձևի դիմում,

անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր, կամ, առկայության դեպքում՝ նույնականացման քարտ, կամ ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ, կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ,

հանրային ծառայությունների համարանիշը (չունենալու դեպքում՝ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը),

հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող՝ գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի) պետական գրանցման վկայականը,

հիփոթեքային վարկը տրամադրած՝ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպության կողմից տրված տեղեկանք հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների վերաբերյալ,

կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունը անմիջապես կառուցապատողից ձեռք բերված լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված՝ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն,

բնակարանի առուվաճառքի (այդ թվում՝ նախնական) պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագիր, կամ կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր,

գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ եռամսյակի ընթացքում վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու ՀՀ պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ, եթե անձին վերաբերող տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն:

Հետագա հաշվետու եռամսյակներում վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար վարկառուն հարկային մարմին է ներկայացնում միայն սահմանված ձևի դիմում և վճարված տոկոսների մասին բանկի կողմից տրված տեղեկանք:

դիտվել է 560 անգամ
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցում... ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը կոչ է անում ... Ինչպես ներկայացնել անշարժ գույքի վարձակալությ... Հասնում ենք Աբովյան․ «Շիրակը հանուն Հայրենիքի... Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում... Գուրգեն Մելիքյանի և Բագրատ Սրբազանի հանդիպում... Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սան Ֆրանցիսկոյ... Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթ... Տավուշյան շարժմանն է միացել նաև «Էջմիածին դաշ... Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց ա... Ոչ ոք չփորձի ինքնուրույն հարց լուծել․ Բագրատ ... «Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել ար... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ 17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել... Մեղսագրումներին և անպարկեշտ դատողություններին... ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելո... Մոսկվան ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի ար... Խոսել չգիտեք, չխոսել էլ չգիտե՞ք. Բագրատ սրբազ... Հրդեհ՝ Աբովյան փողոցում Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոս Միքայել... Վիտալի Բալասանյանը միանում է Բագրատ Սրբազանի ... «Երևի շորերս էին կարմիր, այդ գույնը իրենք չեն... ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և ա... Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել... Թե ԱԱԾ-ի, թե ՆԳՆ-ի տարբեր օղակներից ինֆորմացի... Պուտինի և Փաշինյանի հանդիպումն անհրաժեշտ է և ... Անահիտ Մանասյանը Ժնեւում ներկայացրել է ԼՂ-ից ... Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորան... Բոլոր մասնակից երկրների շահերից է բխում շարու... Հանուն հայրենիքի երթն այսօր կհասնի Աբովյան քա... Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռա... Հրաձգության միջազգային ֆեդերացիայի ներկայացու... Հայաստանի համար այս վճռորոշ օրերին պարտավոր ե... Իսրայելի բանակը Ռաֆահում իրականացնում է ոչ թե... Գյումրիից դեպի Աբովյան երթին միանում են նաև Ա... «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիս... Բուժաշխատողների համար սահմանվել է դասընթացներ... Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է... Մենք կրկին կապրենք ազգային վերելքներ. Սասուն ... Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը մայիսի 9-ի... Էջմիածնում մի ամբողջ թաղամաս ողողվել է կեղտաջ... Կանգնած ենք Տավուշի ու Մայր Հայաստանի մեր մտա... Զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում... Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չ... Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետո... Գյումրիից մեկնարկեց երթը դեպի Աբովյան․ Ուղիղ Նավթի գները նվազել են Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ռուբեն Ռուբինյանը ՀՀ ԱԳՆ պատվիրակության կազմի... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտո... Ժամն է վերականգնելու մեր արժանապատվությունը ո... Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» ... Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չ... Բարտոլինյան գեղձի կիստա. բուժումը Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյանը լուսանկա... Բարի լու՜յս Չարենցավանի Վերածնունդի հրապարակի... Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վա... Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի... Արշակ սրբազանին կրկին կանչել են ԱԱԾ Նիկոլ Փաշինյանը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովր... Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ընդունել է Հայաստանից ... Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքեր... Ջերմուկում ձյուն է տեղում Իրավապահ համակարգում որոշ գործընթացներ կանգ ե... Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել․ «Ժո... Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվ... Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ» Թմրամոլության դեմ Վաղարշապատի քրեական հետախու... «Աշխարհն ավելի քան երբևէ մոտ է միջուկային պատ... Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է... 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դե... Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 2... Համայնքային ոստիկանները թմրամիջոցի շրջանառութ... ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական ... Արարատ Միրզոյանը և Հունգարիայի Ազգային ժողովի... Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չ... ՆԱՏՕ-ին է ներկայացվել սահմանազատման գործընթաց... Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածն... Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայե... Մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գ... ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբեր... Հորդորում ենք միանալ «Տավուշի» համերաշխության... Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունն... Երևան-Դոհա չվերթով Հայաստան էր ժամանել Մարոկկ... Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է ... Այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսու... Ավստրիան մտադիր չէ դառնալ Հյուսիսատլանտյան դա... Ռուսաստանը հատուկ գործողություն է սկսել ՆԱՏՕ-... Քաղաքացիները շարունակում են հյուրասիրությունը... Զրույցներ խարույկի շուրջ․ Չարենցավանում ջերմ ... Երևան-Աշտարակ ճանապարհին «Mercedes»-ն անհայտ ... Եթե Կիևը ՌԴ տարածքին հարվածի բրիտանական զենքո... Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակություն... Վթար՝ Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդա... Տեղեկություններ ենք ստացել, որ որոշ գործատուն... Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի
Ամենաընթերցվածը
website by Sargssyan