Հայաստանը կարող է առևտրային միջանցք դառնալ ԵՏՄ շուկայի և այլ տարածաշրջանների միջև. Արա Աբրահամյան
Հայաստանն, ունենալով հարուստ պատմություն, ձեռնտու աշխարհագրական դիրք և ամբողջ աշխարհում հզոր սփյուռք, կարող է առևտրային միջանցք դառնալ ԵՏՄ շուկայի և այլ տարածաշրջանների միջև:
Հոկտեմբերի 1-ին «ԵՏՄ երկրների արդյունաբերության արտահանման-ներմուծման հնարավորությունները և նրանց գործընկերությունը որպես Եվրասիական մայրցամաքի տարանցման ներուժի հիմք» թեմատիկ նիստի ժամանակ ասաց «Եվրասիական գործընկերության միջազգային ֆորում» հասարակական կազմակերպության նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն իր գոյության տարիներին լուրջ ճանապարհ է անցել և շատ երկրների համար լավ հարթակ է: «ԵՏՄ մրցակցային առավելությունները տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հետ միասին կօգնեն ամբողջությամբ բացահայտել Միության ներուժը և հիմք դառնալ ներդրումների ներգրավման համար՝ ուղղված ինովացիոն զարգացմանը»,- նշեց նա: