Ռուսաստանի դեսպանության շենքի դիմաց ակցիա է ընթանում ի պաշտպանություն եվրասիական ինտեգրացիայի եւ Պուտինի այցի (Տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության շենքի առջեւ ակցիա է ընթանում ի պաշտպանություն երկրի եվրասիական ինտեգրացիայի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի: Ակցիայի կազմակերպիչներն են Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, Հայաստանի Սոցիալական արդարության կուսակցությունը, Հայաստանի Միասնական առաջադեմ կոմունիստական կուսակցությունը:
Առավոտյան Մատենադարանի շենքի առջեւ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեության դեմ ակցիա էր անցկացրել «ՎԵՏՕ» շարժումը: Կեսօրին մոտ Հանրապետության հրապարակում Կառավարության շենքի առջեւ էին հավաքվել չգրանցված Հայաստանի Եվրոպական կուսակցության ակտիվիստները, որոնք արդեն դեմ են Երեւանում ԵՏՄ գագաթնաժողովի անցկացմանը: Սակայն այս ակցիային մասնակցում էր միայն 6-7 մարդ: