Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ժամանել է Հայաստան. (Տեսանյութ)
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը ժամանել է Հայաստան. նա հոկտեմբերի 1-ին կմասնակցի բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին:
Ավելի վաղ -ը հայտնել էր, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին մասնակցելու են ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու են նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին ու Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն՝ հրավիրյալ երկրների ղեկավարների կարգավիճակով:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանին չեղարկել էր իր մասնակցությունը երեւանյան գագաթնաժողովին:
Այս պահին Երեւան են ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, իսկ Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն Հայաստանում է դեռեւս սեպտեմբերի 27-ից: