Ոստիկանները բացահայտել են Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ տեղի ունեցած դանակահարության դեպքը․ տուժողը գիտակցության չգալով՝ մահացել է
Ինչպես ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, Երևանում սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաղքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռուբինյանց փողոցի 19 շենքի մոտ դանակահարված քաղաքացի կա:
Սեպտեմբերի 29-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգած կինը հայտնել էր, որ Ռուբինյանց փողոցում ամուսնուն դանակահարել են։ Ժամը 23․45-ին տղամարդը ձախ վերանրակային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության էր տեղափոխվել բժշկական կենտրոն:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ տղամարդն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքը պատճառել է Ռուբինյանց փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը։ Նա սեպտեմբերի 30-ին, ժամը 01.00-ին, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Սեպտեմբերի 30-ին, ժամը 04.30-ին, բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել են, որ տղամարդու վնասվածքները կյանքի հետ համատեղելի չեն եղել, եւ նա գիտակցության չգալով՝ մահացել է:
30-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: