Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5,2 կմ երկարության ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Պետական բյուջեի ֆինանսավորմամբ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերությունը օգոստոսի 20-ից մեկնարկել է Տավուշի մարզի, Տավուշ գյուղից դեպի Ներքին Կարմիրաղբյուր 5.2կմ երկարության ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են 520 գծամետր ջրահեռացման համակարգերի (վաքերի), 410 գծամետր բազալտե եզրաքարերի, նոր մայթերի եւ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ: Ինչպես նաեւ նախատեսված է իրականացնել կողնակների լրացման եւ հարթեցման, ազդանշանային սյուների, 40 ավտոճանապարհային նշանների տեղադրման եւ ճանապարհային ծածկի գծանշման աշխատանքներ:
Աշխատանքների իրականացման ընթացքում տեղադրված են ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովող նշաններ: Անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը եւ հորդորում պահպանել երթեւեկության կանոնները: