Թրամփ-Զելենսկի զրույցի մասին հայտնողը սպառնալիքների պատճառով պաշտպանության ներքո է
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի հեղինակին վերցրել են դաշնային պաշտպանության ներքո՝ նրա հասցեին հնչած սպառնալիքների պատճառով։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։
Նշվում է, որ ԱՄՆ առաջնորդի դեմ բողոք գրելուն մասնակից բոլոր իրազեկիչներին նույնականացնելու համար որոշակի գումար է սահմանվել՝ 50 հազար դոլար։
Թրամփի դեմ բողոքողն անհանգստացել է իր անվտանգության համար։ Այդ պատճառով նրան պաշտպանության տակ են առել։