Էկվադորում զույգը մահացել է՝ սեռական հարաբերության ժամանակ ընկնելով պատշգամբից
Մերկ կինն ու տղամարդը մահացել են՝ սեռական հարաբերության ժամանակ վայր ընկնելով երրորդ հարկի պատշգամբից, գրում է Daily Mail-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել երեկույթի ժամանակ զոհերից մեկի տանը, որի անունը չի հրապարակվում:
28-ամյա կնոջն ու իր 35-ամյա սիրեցյալին պատշգամբի տակ գետնին ընկած հայտնաբերել էր զոհի հարևանուհին՝ լսելով անկմանը բնորոշ ձայնը:
Ոստիկանության վարկածով՝ միմյանցով տարված սիրահարները պարզապես մոռացել էին պատշգամբի բարձրության մասին և պատահաբար վայր ընկել:
Զոհված կնոջ բարեկամները պատմել են, որ նա խնամում էր իր 8-ամյա դստերը: