Boston Dynamics ընկերությունը կիրականացնի SpotMin ռոբոտ շների վաճառք
Boston Dynamics ընկերությունը կիրականացնի SpotMin ռոբոտ շների վաճառք, հաղորդում է MIGnews-ը՝ հղում անելով ընկերության պաշտոնական կայքին:
Դեռեւս ռոբոտ շան հստակ գինը հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ այն կարժենա ինչպես «նոր մեքենան»:
Ռոբոտ շան մեջ տեղադրված կլինի պանորամային տեսախցիկ 360 աստիճան տեսադաշտով, ինչպես նաեւ «շունը» կլինի անփոշանցիկ եւ անջրանցիկ: Մեխանիզմն ունակ է փնտրել գազի արտահոսքն ու աշխատել մարդկանց համար անհասանելի վայրերում եւ պայմաններում: