Աբովյան քաղաքի փողոցներից մեկում «ջրհեղեղ» է (Տեսանյութ)
Աբովյան քաղաքի Էլար թաղամասի 5-րդ փողոցը երեկ տեղացած անձրեւի հետեւանքով անձրեւաջրով է ծածկվել։
Ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Հովհաննիսյանը ջրով ծածկված փողոցից տեսանյութ է հրապարակել եւ կից գրել.
«Աբովյանի քաղաքապետարանը կառավարության հրատապ լուծում պահանջող ծրագրերով իրականացնում է թաղամասի ոռոգման ջրի ջրագծի անցկացում, սակայն շինաշխատանքների ժամանակ տենդերը շահած ընկերությունը թույլ է տվել մի շարք սխալներ եւ արդյունքում սելավատարները փակվել են՝ փոխանակ դրանք աշխատանքները վերջացնելուց հետո մաքրվեն, անհետեւողականության արդյունքում մնացել են այդպես խցանված, ինչը առիթ է հանդիսանում անձրեւների ժամանակ, որպեսզի անձրեւաջուրը լցվի փողոցի տները»։