Յանա Դանիելյանի շքեղ կերպարը
Սուրեն Փահլեւանյանը եւ Յանա Դանիելյան զույգը միշտ էլ եղել է հանրության ուշադրության կենտրոնում։ Ամուսիններն ակտիվ են սոցցանցերի իրենց էջերում։ Ցուցադրում են իրենց աշխատանքը, հանգիստը, դստեր՝ Ադելի ժամանցն ու ընտանեկան առօրյան։
Յանան իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում հաղորդավարուհին ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում նա կրում է կարմիր երանգի, երկարափեշ, շքեղ զգեստ։ Վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։ Իսկ կերպարը համալրել է սեւ փոքրիկ պայուսակը։ Կադրին կից հաղորդավարուհին մեկնաբանություն չի թողել։