Թրամփի վարչակազմը հետաքննում է Պետդեպի ներկայացուցիչների հետ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը. WP
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաքննում է Պետդեպի ներկայիս պաշտոնատար անձանց հետ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը. Քլինթոնը նամակները ստացել է անձնական էլ.փոստի հասցեին, երբ զբաղեցնում էր ԱՄՆ-ի Պետքարտուղարի պաշտոնը, գրում է Washington Post-ը:
Ինչպես պարբերականին հայտնել են Պետդեպում, վերջին շաբաթների ընթացքում հետաքննիչները կապ են հաստատել 130 պաշտոնատար անձանց հետ: հետաքննվում են ինչպես բարձրագույն օղակի պաշտոնյաները, այնպես էլ ավելի համեստ պաշտոններ զբաղեցնող եւ զբաղեցրած անձինք: Բոլոր նրանք առնչվում են Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությանը եւ այժմ կարող են ստանալ կասկածյալի կարգավիճակ անվտանգությունը խախտելու հատկանիշներով:
Պարբերականի աղբյուրները, այդ թվում՝ Բարաք Օբամայի վարչակազմից, հայտարարում են, որ այդ հետաքննությունը դարձել է խափանման միջոց Թրամփի վարչակազմի համար, որի տեղեկատվական անվտանգությունը խոցելի է արտասահմանյան դիտարկումների համար: