Մեքսիկուհին մերկացել է սուպերմարկետում
Մեքսիկական Մեխիկո քաղաքում տեղի բնակչուհին սուպերմարկետում ամբողջությամբ մերկացել է: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են՝ ինչպես է կինը զրուցել անվտանգության աշխատակցի հետ: Հանկարծ նա հանգիստ հանել է կիսաշրջազգեստը, որոշ ժամանակ անց էլ՝ շապիկը: Մերկանալուց հետո կինն անվրդով դուրս է եկել սուպերմարկետից:
Թե ինչու է մեքսիկուհին մերկացել, հայտնի չէ, բայց համացանցում ենթադրել են, որ այդպես նա ապացուցել է, որ ոչինչ չի գողացել խանութից: