Ստորջրյա տեսախցիկը նկարահանել է «Լոխնեսյան հրեշին»
Օգտատերերը Շոտլանդիայի Լոխ-Նես լճում հրեշի գոյության եւս մի «ապացույց» են հայտնաբերել։ YouTube-ում տեղադրված հրեշի մասին տեսանյութին ուշադրություն է դարձրել Gazeta-ն։
Կադրերում երեւում է, թե ինչպես է լճում արագ լողում առասպելական հրեշ հիշեցնող օբյեկտը։
Սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ այդ լճում ապրում է օձաձկների ընտանիքին պատկանող էակ։
Հետազոտողներն ասում են՝ տեսանյութում օձաձուկ է պատկերված, թեեւ նշում են նաեւ, որ մինչ այդ նման խոշոր էակներ չեն տեսել։