Սպիտակ տունը գաղտնիացրել է Թրամփի հեռախոսազրույցները Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ․ NYT
Սպիտակ տունը փակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ նուրբ հեռախոսազրույցները արտասահմանյան առաջնորդների, այդ թվում Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների հետ, գրում է The New York Times-ը։
Ինչպես նշում է թերթը զանգերը գաղտնիացվել են համակարգչային անվտանգության բարձր մակարդակի համակարգում։ Դա կատարվել է ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցների «տհաճ» արտահոսքերից հետո։
Ավելի վաղ Վաշինգտոնում մեծ աղմուկ էին առաջացրել այն պնդումները, թե Թրամփը ճնշում է գործադրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վրա՝ նպատակ ունենալով Կիեւին դրդել օգնելու իրեն 2020թ․ ընտրություններում վերընտրվելու հարցում։ Ենթադրվում էր, որ Թրամփը փորձել է ստիպել Զելենսկուն, որպեսզի Ուկրաինայում քրեական գործ բացեն նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու դեմ, քանի որ Բայդենն ինքը առաջիկա ընտրություններում Թրամփի ամենահավանական մրցակիցն է։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տունը հրապարակել էր երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը։ Պարզվել է, որ Թրամփը որեւէ ճնշում չի գործադրել Զելենսկու վրա։ ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը կատարում է նաեւ գլխավոր դատախազության գործառույթներ, այդ հեռախոսազրույցի մեջ օրենսդրության խախտում չի հայտնաբերել։